By Բլոգ
Աշխատանքի ընդունման հարցազրույցի ժամանակ շատ կարևոր է նաև արտաքին տեսքը. չէ՞ որ մարդու մասին առաջին տպավորությունը դրա միջոցով է ձևավորվում: Բացի դրանից՝ լավ տեսք ունենալը վստահություն է ներշնչում:
Այս խորհուրդներին հետևելը կբարձրացնի աշխատանքի ընդունվելու Ձեր հնարավորությունները
✅ Հաշվի՛ առեք մասնագիտության և պաշտոնի առանձնահատկությունները:
✅ Փորձե՛ք հագնվել այն եկամտին համապատասխան, որին հավակնում եք:
✅ Նախապատվությունը տվե՛ք դասականին, սակայն ձանձրալի կերպարից խուսափելու համար այն ամբողջացրե՛ք համեստ աքսեսուարներով:
✅ Ուշադրություն դարձրե՛ք Ձեր հագուկապի գույներին. խորհուրդ են տրվում մեղմ երանգները՝ համադրված դասական սևի և սպիտակի հետ:
✅ Մի խնայե՛ք հարմարավետ, նորաոճ և բարձրորակ կոշիկի համար:
✅ Փորձե՛ք համապատասխանել ընկերության կորպորատիվ «dress code»-ին, սակայն ընտրե՛ք Ձեզ սազող հագուստ:

Մուտք գործել

Գրանցվել

Մոռացված գաղտնաբառ

Կիսվել