By Բլոգ

 Ցանկալի աշխատանքը ստանալու համար ռեզյումեում կամ հարցազրույցի ժամանակ մարդիկ երբեմն չափազանցնում են իրենց փորձը, հմտությունները և հաջողությունները: Այդպես վարվել խորհուրդ չենք տալիս: Մարդկային ռեսուրսների հմուտ մասնագետի համար դա պարզելը բարդ գործ չէ, իսկ հատկապես փոքր քաղաքներում աշխատանքային փորձի մասին ճշտելը դժվար չէ: Բացի դրանից՝ ժամանակի ընթացքում, միևնույն է, համապատասխան փորձի և կարողությունների բացակայությունը կբացահայտվի:
Պետք չէ նախորդ աշխատավարձի չափը «բարձրացնել»՝ ավելին ստանալու ակնկալիքով: Աշխատանքի բարդությունն ու վարձատրությունը գնահատե՛ք իրատեսորեն: Չափազանց բարձր աշխատավարձը կարող է վանել գործատուին: Բացի դրանից՝ Հայաստանի նման փոքր երկրում, այն էլ ոչ մեծ ոլորտների դեպքում դա բացահայտելու հավանականությունը բարձր է։
Որոշ տվյալներ չարժե ներառել CV-ում/ռեզյումեում, օրինակ՝ բոլոր աշխատավայրերը և ավարտած կրթական հաստատությունները, քաղաքական հայացքները և այլն: Ցանկալի է նշել միայն ընկերությունները, որոնք կապ ունեն տվյալ հաստիքի հետ::

Leave a Comment

Your email address will not be published.

yes it os

Մուտք գործել

Գրանցվել

Մոռացված գաղտնաբառ

Կիսվել