Պատահե՞լ է, որ ձեզ հրավիրել են հարցազրույցի, սակայն աշխատանքի չեն ընդունել: Գուցե այս սխալներից եք թույլ տվել:
Խախտել եք էթիկետի կանոնները: Չի կարելի, օրինակ, ուշանալ, սակայն եթե, այնուամենայնիվ, ուշանալու եք, նախապես տեղեկացրեք:
Ձեր արտաքին տեսքը չի համապատասխանել աշխատանքին / ընկերությանը: Պետք է հաշվի առնել կազմակերպության և հաստիքի առանձնահատկությունները հագուստ և շպար ընտրելիս:
Լավ չէիք հիշում պահանջվող աշխատանքի մասին արդեն հրապարակված տեղեկությունները: Որպես կանոն, դրանք հանվում են դիմումների ընդունման վերջնաժամկետից հետո:
Շահագրգռվածություն չեք ցուցաբերել: Հարցազրույցի ժամանակ պետք է ցույց տաք, որ ընկերության գործունեությունը ձեզ հետաքրքրում է, և ցանկանում եք ձեր ներդրումն ունենալ նրա հաջողություններում:
Ռեզյումեում / CV-ում նշված հմտությունները չափազանցրել եք: Պետք է նշել միայն ձեր ունեցած իրական փորձն ու այն հմտությունները, որոնց տիրապետում եք:
Վատաբանել եք նախորդ գործատուին: Հարցազրույց անցկացնողը կմտածի, որ իրենց ընկերության և դրա ղեկավարների մասին ևս կարող եք բացասաբար արտահայտվել, և ձեզ այլևս չի զանգի:
Կիսվել
Facebook
Twitter
LinkedIn
Telegram
Tumblr
WhatsApp
VK
Mail