By Բլոգ
Նոր մասնագիտություն սովորելուց առաջ ցանկալի է.
✅ Վերլուծել աշխատաշուկան որքանո՞վ է պահանջված մասնագիտությունը, գործատուներն աշխատանքի ընդունո՞ւմ են առանց փորձի մասնագետների, ո՞ր հմտություններն են առաջին հերթին պահանջվում, որո՞նք կարելի է ձեռք բերել աշխատանքի և ուսուցման ընթացքում:
✅ Ուրվագծել մասնագիտական ​​ուղին  ի՞նչ պաշտոնից եք սկսում, և ո՞րն է Ձեր վերջնանպատակը, ի՞նչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել դրա համար, որքա՞ն ժամանակ կպահանջվի:
✅ Գնահատել ռեսուրսները  հասկանալ, թե որքան գումար և ժամանակ կպահանջվի նոր մասնագիտություն սովորելու, աշխատանք գտնելու և փորձաշրջան անցնելու համար:
✅ Հետևել ոլորտին առնչվող կայքերի, սոցցանցերի էջերի, մասնակցել մասնագիտական սեմինարների և վեբինարների:
✅ Հնարավորության դեպքում շփվել ոլորտում աշխատողների հետ տալ հետաքրքրող բոլոր հարցերը կամ կարդալ հաջողության պատմություններ՝ համոզվելու համար, որ մասնագիտության վերաբերյալ պատկերացումները մոտ են իրականությանը:

Մուտք գործել

Գրանցվել

Մոռացված գաղտնաբառ

Կիսվել