Էլ. փոստով ուղարկելիս անպայման նշե՛ք թեման: Առանց դրա՝ նամակը կարող է հայտնվել «Spam» բաժնում կամ աննկատ մնալ: Թեման պետք է լինի կարճ, բայց պարունակի անհրաժեշտ տեղեկությունը, օրինակ՝ «CV դիզայների թափուր հաստիքի համար»:
CV-ին / ռեզյումեին կից նամակ ուղարկե՛ք՝ դիմելով գործատուին, նշելով Ձեզ հետաքրքրող հաստիքի անվանումը, այն, թե ինչպես եք իմացել դրա մասին, խնդրելով ուսումնասիրել Ձեր ինքնակենսագրականը և դիտարկել Ձեր թեկնածությունը:
Ստուգե՛ք ուղղագրությունը. Ձեր մասին առաջին տպավորությունը ձևավորվում է նամակից:
CV-ն / ռեզյումեն, որպես կանոն, ուղարկվում է առանձին ֆայլով, որի նախընտրելի ձևաչափն է «.pdf»-ը: Այլ ձևաչափերով ֆայլերի դեպքում դրա պարունակությունը կարող է ճիշտ չպատկերվել: Փաստաթուղթը պետք է այնպիսի անուն ունենա, որ միանգամից պարզ լինի, թե ինչին է վերաբերում:
Ստացողի հասցեն գրե՛ք վերջում, որ պատահմամբ չուղարկեք, ինչպես նաև մի քանի հասցեատիրոջ մի՛ նշեք. չէ՞ որ դիմում եք հենց այդ հաստիքի համար:
Ցանկալի է նամակն ուղարկել երեկոյան կամ առավոտյան, որ նամակների շարքում լինի առաջիններից: Խորհուրդ չի տրվում CV-ն / ռեզյումեն ուղարկել ուրբաթ, քանի որ հանգստյան օրերից առաջ այն կարող է կորչել:
Կիսվել
Facebook
Twitter
LinkedIn
Telegram
Tumblr
WhatsApp
VK
Mail