Թափուր հաստիքի համալրմանն ուղղված առաջին քայլը գրագետ հայտարարությունն է: Ուրեմն ինչպե՞ս կազմել «աշխատող» հայտարարություն, որը կգրավի աշխատանք փնտրողներին:
Մտքում ուրվագծե՛ք ապագա աշխատակցի կերպարը: Դա հայտարարության մեջ նշել պետք չէ, սակայն ձեզ կօգնի նախընտրելի թեկնածուներին ուղղված գրավիչ տեքստ կազմելու հարցում:
Հայտարարության մեջ տվե՛ք այն հարցերի պատասխանները, որոնք կուզեիք ստանալ, եթե դուք դիմեիք աշխատանքի ընդունվելու համար (աշխատանքային պարտականություններ, աշխատավարձ, պայմաններ, ընկերությունում աշխատելու առավելություններ):
Խուսափե՛ք բարդ արտահայտություններից, ներկայացրե՛ք փաստեր, գրե՛ք համակարգված, հնարավորության դեպքում կցե՛ք նկար կամ տեսանյութ:
Թափուր հաստիքների հայտարարություններ կարող եք հրապարակել Jobing.am կայքում և գտնել աշխատակիցների:
Կիսվել
Facebook
Twitter
LinkedIn
Telegram
Tumblr
WhatsApp
VK
Mail