Ձեզ հետ կապվե՞լ են այն ընկերությունից, որին դիմել էիք աշխատանքի համար:
Ինչպե՞ս պատրաստվել հարցազրույցին:

Աչքի անցկացրե՛ք Ձեր ռեզյումեն՝ համոզվելու համար, որ վրիպակներ չկան:

Մտածե՛ք Ձեր արտաքին տեսքի մասին. պատրաստե՛ք համապատասխան հագուստ, հանգստացե՛ք, որ առույգ լինեք:

Ընկերության մասին տեղեկություններ հավաքե՛ք: Պատճենե՛ք աշխատանքի հայտարարության տեքստը, քանի որ տեղադրումից որոշ ժամանակ հետո այն հնարավոր է անհասանելի լինի: վերընթերցեք

Կազմե՛ք գործատուին տրվելիք հարցերի ցանկը:

Որոշե՛ք, թե ինչպես եք հասնելու ընկերություն. մի՛ ուշացեք և չափազանց շուտ էլ մի՛ գնացեք հարցազրույցի:
Կիսվել
Facebook
Twitter
LinkedIn
Telegram
Tumblr
WhatsApp
VK
Mail