CV-ն (լատ. թարգմ. curriculum vitæ – «կյանքի ընթացք») ավելի ծավալուն փաստաթուղթ է, քան դասական ռեզյումեն: Դրանում պետք է ժամանակագրական կարգով թվարկվեն ստացած բոլոր մասնագիտությունները, մասնակցած լրացուցիչ դասընթացները, աշխատատեղերը, զբաղեցրած պաշտոնները: Որոշ մասնագետների, օրինակ՝ լրագրողների և գիտաշխատողների դեպքում CV-ում ներառվում են նաև նրանց բոլոր հրապարակումները, մասնակցած գիտաժողովները, վերապատրաստումները և այլն: Երբեմն տեղ են գտնում նույնիսկ որոշ աշխատանքների տեքստեր, և CV-ն հասնում է մի քանի տասնյակ էջի:
Ռեզյումեն, ի տարբերություն CV-ի, ավելի հակիրճ փաստաթուղթ է, որում հակառակ ժամանակագրական կարգով նշվում են մասնագիտական գործունեության առանցքային և ամենակարևոր դրվագները: Փորձը, հմտությունները և ձեռքբերումները կարող են շեշտադրվել՝ ըստ հաստիքի: Այսպիսով՝ նույն թեկնածուի ռեզյումեն կարող է ունենալ տարբեր բովանդակություն՝ կախված այն թափուր պաշտոնից, որի համար նա դիմում է:
Դասական իմաստով CV-ն այսօր բավական հազվադեպ է օգտագործվում: Երբ անհրաժեշտ է լինում ուղարկել CV, գործատուն, ամենայն հավանականությամբ, ակնկալում է ստանալ ռեզյումե:

Մուտք գործել

Գրանցվել

Մոռացված գաղտնաբառ

Կիսվել