By Blog

Աշխատանքի ընդունվելու հավանականությունը մեծացնում է գրագետ կազմված ռեզյումեն: Դա անելը դժվար չէ. անհրաժեշտ է միայն հետևել մի քանի կանոնների:

Ռեզյումեն բաղկացած է մի քանի հիմնական բաժիններից

Անձնական տվյալներ – Գրե՛ք անունը, ազգանունը, հայրանունը և կոնտակտային տվյալները (հեռախոսահամար, էլ. փոստի հասցե): Ճիշտ ընտրված լուսանկարն էլ կօգնի լավ տպավորություն գործել:

Կրթություն – Նախադպրոցական կրթությունից սկսել չարժե, իսկ դպրոցը նշե՛ք միայն այն դեպքում, եթե այն կապված է հաստիքի հետ, որի համար դիմում եք, կամ եթե ավարտել եք գերազանցությամբ: Նշե՛ք բուհում/քոլեջում սովորելու տարիները, կրթական հաստատության ամբողջական անվանումը, ֆակուլտետը, մասնագիտությունը, մասնագիտացումը: Եթե դեռ չեք ավարտել, գրե՛ք այդ մասին: Եթե մասնակցել եք որևէ դասընթացի, որն առնչվում է թափուր հաստիքի հետ, անպայման դա էլ ներառե՛ք:

Աշխատանքային փորձ – Հակառակ ժամանակագրական կարգով գրե՛ք, թե որտեղ եք աշխատում/աշխատել (ընկերության անվանումը, պաշտոնը, աշխատելու ժամանակահատվածը): Եթե որոշակի հաջողություններ եք գրանցել, չմոռանաք նաև դրանց մասին հիշատակել:

Բացի այս հիմնական բաժիններից՝ ռեզյումեն կարող է ներառել նաև՝

Հմտություններ – Նշե՛ք հիմնական հմտությունները և մասնագիտական որակները (վերլուծական մտածողություն, սթրեսակայունություն, լավ հիշողություն, կազմակերպչական հմտություններ և այլն):

Ձեռքբերումներ – Նշե՛ք կոնկրետ օրինակներ, ներկայացրե՛ք փաստեր և թվային տվյալներ: Աշխատանքային փորձի բացակայության դեպքում հատկապես շեշտադրե՛ք ձեռքբերումները:

Լրացուցիչ տվյալներ – Այն կարևոր տեղեկությունը, որը տեղ չի գտել հիմնական բաժիններում, կարող եք ներառել այստեղ (օրինակ՝ հոբբին):

Պորտֆոլիո – Ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչները՝ լուսանկարիչները, նկարիչները, դիզայներները, լրագրողները և այլք, պետք է ռեզյումեին կցեն նաև պորտֆոլիո:

CV-ում Ձեր լուսանկարի առկայությունը բավականին կարևոր է. այն հնարավորություն է տալիս ուշադրություն գրավել ու Ձեզ առանձնացնել բազմաթիվ այլ դիմորդներից:

CV-ում լուսանկար ներառելիս խորհուրդ է տրվում հետևել այս կանոններին.

  • Լուսանկարը պետք է լինի որակյալ, պարզ, լուսավոր և ոչ մեծ չափի:
  • Նկարում չպետք է Ձեզանից բացի այլ անձ պատկերված կլինի:
  • Ուշադրություն դարձրե՛ք Ձեր արտաքին տեսքին: Լավագույն տարբերակը գործնական հագուկապով, համեստ սանրվածքով և դիմահարդարմամբ նկարն է մինչև ուսերը կամ գոտկատեղը: Հիմնական շեշտադրումը կատարե՛ք դեմքի վրա, որպեսզի հանդիպման ժամանակ Ձեզ հեշտ լինի ճանաչելը:
  • Նկարում հետին պլանը պետք է լինի չեզոք. կարող եք նկարվել, օրինակ, բաց գույնի պատի մոտ կամ աշխատավայրում:
  • Օգտագործե՛ք նոր լուսանկարներ, որտեղ Դուք նույն տեսքն ունեք, ինչ հիմա. հագուստի ոճի, վարսերի գույնի փոփոխությունը կարող է շփոթեցնել գործատուին:
  • Ժպտացե՛ք. անկեղծ ժպիտը կօգնի դրական տպավորություն գործել

Sign in

Sign Up

Forgotten Password

Share