About the Company
Հիմնադրվելով 2012 թվականին Արփի Սոլար ընկերությունը գրանցել է բարձր ցուցանիշներ արևային համակարգերի նախագծման և տեղադրման գործում, նպաստել է Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի զարգացմանը, արևային էներգիայի դյուրին, մատչելի և անխոչընդոտ դարձնելուն։
Բարեխիղճ և բարձրակարգ մասնագիտական ծառայություններ մատուցելը Ընկերության աշխատանքային համար մեկ սկզբունքն է, որը հանդիսանում է Արփի Սոլարի ընկերության կայուն զարգացման գլխավոր հենքը։ Ընկերության փորձառու մասնագետներն իրենց աշխատանքում հիմնվում են որակի միջազգային ստանդարտների և ոլորտի լավագույն փորձի վրա՝ յուրաքանչյուր արևային համակարգի տեղադրում հարմարեցնելով հաճախորդների իրական պահանջներին:
Արփի Սոլար ընկերությունն օգտագործում է միայն բարձրորակ ապրանքներ և բաղադրիչներ, որոնք ձեռք են բերվում աշխարհի առաջատար արտադրողներից, ինչի արդյունքում արևային համակարգերը ապահովում են առավելագույն քանակի էներգիա հնարավոր ամենաերկար ժամանակահատվածում:
Տարիների ընթացքում մենք կառուցել ենք ամուր գործընկերային հարաբերություններ աշխարհի առաջատար և առավել նորարական ընկերութունների հետ: Մեզ հասանելի է շուկայում առկա լավագույն արտադրանքը և ցանկացած մեծության համակարգի համար կարող ենք առաջարկել ընտրության լայն շրջանակ՝ ապահովելով և՛ մրցողունակ գներ, և՛ բարձր որակ:
Share
Facebook
Twitter
LinkedIn
Telegram
Tumblr
WhatsApp
VK
Mail