About the Company

«ԲեյսիկԳրուպ»ընկերությունը Հայաստանում և Վրաստանում տարիքային բոլոր խմբերի համար հագուստի և կոշիկի վաճառքով զբաղվող առաջատար ընկերություններից է և ներկայացնում է կանանց, տղամարդկանց և երեխաների համար համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի բարձրակարգ ապրանքանիշեր, ինչպիսիք են Bata, Tamaris, Caprice, Pablosky, Montebelluna, Moskitos, Ipanema, Basic House, The Class, Mind Bridge, Patrick, Diverse, CoolClub, Atlantic, E-moi, E-bound, RG-512, Solos և այլն:

Այժմ ընկերությունը հաճախորդներին է ներկայանում հագուստի և կոշիկի վաճառասրահների ցանցով (Հայաստանում թվով 15, Վրաստանում թվով 2), որոնք տեղակայված են քաղաքի ամենաբանուկ հատվածներում, ինչպես նաև առևտրի կենտրոններում: Արժևորելով գործունեության բազմազանությունը` 2015թվ-ին ընկերությունը ֆրանչայզինգի արտոնագրով պլանավորում է 4-5 նոր վաճառասրահների և սրճարանների ցանցի բացում:

Ներկայումս ընկերությունը դինամիկ կերպով զարգացող ձեռնարկություն է, որն ունի իր ուրույն տեղը շուկայում և որի ամենօրյա գործունեությունն ուղղված է ներքին կառավարման գործընթացների, էլեկտրոնային կառավարման համակարգի և բազմաթիվ այլ էական նշանակություն ունեցող նախագծերի ստեղծմանը, որն էլ իր հերթին հետագայում կապահով ընկերության զարգացող հեռանկարների իրականացումը:

Company Overview

Sign in

Sign Up

Forgotten Password

Share