Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է կողմերի (Jobing.am-ի և կայքի օգտատերերի) իրավունքներն ու պարտականությունները անձնական տվյալների տրամադրման, մշակման և գաղտնիության ապահովման վերաբերյալ: Կայքից օգտվելիս Դուք համաձայնվում եք ներքոշարադրյալ դրույթներին:

Անձնական տվյալների մշակման նպատակը

Ձեր անձնական տվյալները մշակում ենք հետևյալ նպատակներով՝

  • Ձեզ՝ որպես մեր կայքի օգտատիրոջ նույնականացնելու համար
  • Ձեզ հետ հետադարձ կապի ապահովման համար
  • Ձեզ ծանուցումներ ուղարկելու համար
  • Կայքի և ծառայությունների որակի բարելավման համար
  • Թիրախավորված գովազդի համար
  • Այնպիսի գործողությունների բացահայտման և կանխման համար, որոնք կարող են խախտել գաղտնիության քաղաքականությունը կամ լինել ապօրինի:

 

Jobing.am-ի և կայքի օգտատերերի իրավունքներն ու պարտականությունները

  • Jobing.am-ը հավաքում է կայքի այցելուների (անհատ և գործատու) վերաբերյալ միայն այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են աշխատանք/աշխատակից փնտրելու համար:
  • Կայքի հանրամատչելի հատվածներն օգտագործելիս Դուք պարտավոր չեք տրամադրել անձնական տվյալներ, այդ դեպքում մենք ևս չենք հավաքում Ձեր անձը նույնականացնող որևէ տեղեկություն:
  • Կայքի որոշ բաժիններից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել և տրամադրել մի շարք անձնական տվյալներ՝ օրինակ անուն, ազգանուն, էլ. փոստի հասցե, հեռախոսահամար:
  • Արգելվում է տրամադրել ոչ հավաստի տվյալներ: 
  • Դուք իրավունք ունեք պահանջելու ջնջել Ձեր տրամադրած անձնական տվյալները՝ նամակ գրելով [email protected] էլ. հասցեին:
  • Ձեր՝ մեզ տրամադրած անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորված է: Մենք դրանք երրորդ կողմին փոխանցում ենք միայն հետևյալ դեպքերում՝
  1. Եթե տվել եք Ձեր համաձայնությունը,
  2. Եթե դա նախատեսված է գործող օրենսդրությամբ և օրենքով սահմանված կարգով կամ կատարվում է՝ ըստ դատարանի որոշման:
  • Մենք պատասխանատվություն չենք կրում մեզ տրամադրած անձնական տվյալների Ձեր կողմից 3-րդ կողմին հասանելի դարձնելու համար:
  • Մենք հավաքում ենք տեղեկություններ նաև այն սարքավորման մասին, որից մուտք է եղել կայք, ինչպես նաև վեբ-բրաուզերի և IP-հասցեի, ժամանակացույցի, համակարգչային cookie-ների վերաբերյալ տվյալներ, որոնք, սակայն, չենք նույնականացնում Ձեզ և օգտագործվում են ընդհանրական ձևով:
  • Jobing.am-ը պատասխանատվություն չի կրում օգտատերերի կողմից կայքում տեղադրված հայտարարությունների բովանդակության և վերջինիս հավաստիության համար: Հայտատարությունը կայքից հեռացվում, կամ դրա տեղադրումը մերժվում է, եթե այն ոտնահարում է այլոց իրավունքները կամ պարունակում է ապօրինի գործունեության կամ անօրինական գործողությունների դրդող տարրեր:
  • Մենք հնարավորինս շատ միջոցներ ենք ձեռնարկում՝ ապահովելու Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը չթույլատրված կամ պատահական հասանելիությունից, ոչնչացումից, փոփոխումից, արգելափակումից, պատճենումից, հրապարակումից, տարածումից, դրանցով այլ անձանց անօրինական գործողություններից: Այնուամենայնիվ, այն քիչ հավանական դեպքերում, երբ մենք կարծում ենք, որ մեր ստացած անձնական տվյալների գաղտնիությունը կարող է վտանգվել, մենք ձեզ կարող ենք տեղեկացնել դրա մասին հնարավորինս շուտ:
  • Մենք ժամանակ առ ժամանակ կարող ենք ամբողջությամբ կամ մասամբ փոխել Գաղտնիության քաղաքականությունը: Վերջինիս փոփոխության կամ լրացման դեպքում Գաղտնիության քաղաքականության նորացված տարբերակը՝ հրապարակման փոփոխված ամսաթվով, կհրապարակվի մեր կայքում: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում կայքում տեղադրման պահից, ինչից հետո մեր կայքից օգտվելը նշանակում է, որ Դուք ընդունում եք Գաղտնիության քաղաքականության պայմանների փոփոխությունները:

 

JOBING.AM

16.07.2021

yes it os

Մուտք գործել

Գրանցվել

Մոռացված գաղտնաբառ