By Բլոգ

Պատահե՞լ է, որ ձեզ հրավիրել են հարցազրույցի, սակայն աշխատանքի չեն ընդունել:  Գուցե այս սխալներից եք թույլ տվել:

Խախտել եք էթիկետի կանոնները:  Չի կարելի, օրինակ, ուշանալ, սակայն եթե, այնուամենայնիվ, ուշանալու եք, նախապես տեղեկացրեք:

 Ձեր արտաքին տեսքը չի համապատասխանել աշխատանքին / ընկերությանը: Պետք է հաշվի առնել կազմակերպության և հաստիքի առանձնահատկությունները հագուստ և շպար ընտրելիս:

Լավ չէիք հիշում պահանջվող աշխատանքի մասին արդեն հրապարակված տեղեկությունները: Որպես կանոն, դրանք հանվում են դիմումների ընդունման վերջնաժամկետից հետո:

Շահագրգռվածություն չեք ցուցաբերել: Հարցազրույցի ժամանակ պետք է ցույց տաք, որ ընկերության գործունեությունը ձեզ հետաքրքրում է, և ցանկանում եք ձեր ներդրումն ունենալ նրա հաջողություններում:

Ռեզյումեում / CV-ում նշված հմտությունները չափազանցրել եք: Պետք է նշել միայն ձեր ունեցած իրական փորձն ու այն հմտությունները, որոնց տիրապետում եք:

Վատաբանել եք նախորդ գործատուին: Հարցազրույց անցկացնողը կմտածի, որ իրենց ընկերության և դրա ղեկավարների մասին ևս կարող եք բացասաբար արտահայտվել, և ձեզ այլևս չի զանգի:

Войти

Регистрация

Забытый пароль

Поделиться