О компании
ԱԹԵՆՔ ընկերությունը հիմնադրվել է 1993 թվականին Հայր և որդի Երիցյաններ ընկերության կողմից: Սկսելով 3 տեսակի երշիկի արտադրությունից՝ ընկերությունը աստիճանաբար ավելացրել է թե’ տեսականին, թե’ արտադրության ծավալները:
2009 թվականին գործարանի սեփականատերեր դարձան Ադամյան եղբայրները, կատարվեցին լուրջ ներդրումներ, ձեռք բերվեցին եվրոպական ժամանակակից սարքավորումներ և ընդլայնվեցին արտադրական հզորությունները: Այսօր արդեն Աթենքը շուկայում ներկայանում է ավելի քան 150 ապրանքատեսակով: Ընկերության հմուտ տեխնոլոգների շնորհիվ այստեղ միահյուսվում են ավանդականն ու ժամանակակիցը, եվրոպականն ու ազգայինը. արդյունքում սպառողին է հասնում մսամթերք` հրաշալի ու միայն այս ապրանքանիշին բնորոշ համով:
Մենք վստահ ենք, որ ԱԹԵՆՔ ընկերության հաջողությունների, բազմաթիվ ձեռնարկումների իրականացումը հնարավոր է դառնում ընկերությանը և աշխատանքին նվիրված աշխատակիցների շնորհիվ: Նրանց, ովքեր կարողանում են սիրել աշխատանքը, վերածել այն խաղի՝ գտնելով նրանում հոգեկան բավարարվածության և արժանապատվության զգացում:
Տարիների ընթացքում կարողանալով միավորել Ընկերությունում բազմամյա վաստակ ունեցող մարդկանց փորձը, գիտելիքները, խորհուրդը և երիտասարդ մասնագետների եռանդն ու ներուժը, այսօր մենք ունենք ամուր թիմ, թիմ, որի համախմբված աշխատանքից ծնվում են այնպիսի արդյունքներ, որոնց հնարավոր չէր հասնել միայնակ:
Մենք չենք կարևորում աշխատանքային փորձը, մենք ցանկանում ենք, որ մեր թիմին միանան խելացի, նպատակասլաց, համառ մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ իրենց գործի իսկական մասնագետներ, մարդիկ, ովքեր հասկանում են, որ մեր, մեր երեխաների, մեր ժողովրդի բարօրությունը կախված է դեպի մասնագիտությունն ուղղված վերաբերմունքից:
Поделиться
Facebook
Twitter
LinkedIn
Telegram
Tumblr
WhatsApp
VK
Mail