О компании

«Էկոսենս» լաբորատոր–գործիքային կենտրոնը հիմնադրվել է 2009 թ-ին և ներկայումս հանդիսանում է Հայաստանում առաջատար լաբորատորիաներից մեկը, որն ունի կայուն դիրք առողջապահական ոլորտում:

Ի թիվս Երևան քաղաքում գտնվող չորս մասնաճյուղերի՝ «Էկոսենս» լաբորատորիան ունի թվով յոթ գործող և ակտիվորեն զարգացող մասնաճյուղեր Գյումրի, Գավառ, Վանաձոր, Իջևան, Կապան, Մարտունի, Հրազդան քաղաքներում և մեկը՝ Արցախում:

Կենտրոնում իրականցվում են միջազգային որակի չափանիշներին համապատասխան լաբորատոր հետազոտություններ՝ կիրառելով լաբորատոր ախտորոշման ժամանակակից նորարարական տեխնոլոգիական ձեռքբերումները:

Լաբորատոր ծառայությունների մատուցման ոլորտում կատարելության հասնելու մեր ձգտումը մշտապես պայմանավորված է եղել ազգաբնակչության համար ամենաբարձ որակի ծառայությունների մատուցման հնարավորության ապահովմամբ: Այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ «Էկոսենս»-ը հանդիսանում է առաջին և միակ լաբորատոր ախտորոշիչ կենտրոնը Հայաստում, որն ունի TÜVRheinland միջազգային կազամակերպության կողմից շնորհված ISO 9001:2015 որակի կառավարման սերտիֆիկատ, որով հավաստվում է որակի միջազգային չափանիշների համապատասխան՝ բարձրակարգ լաբորատոր ծառայությունների մատուցման մեր կարողությունն ու հնարավորությունը:

Մենք համագործակցում ենք Երևանի և Հայաստանի մարզերի առաջատար Բժշկական Կենտրոնների և մասնավոր պրակտիկայով զբաղվող բժիշկների հետ, ինչպես նաև առաջարկում ենք ախտորոշիչ ծառայությունների լայն շրջանակ այն պացիենտներին, ովքեր մտահոգված են իրենց առողջությամբ: Լաբորատոր հետազոտությունների հետ մեկտեղ, մատուցվում են մի շարք այլ բժշկական ծառայություններ, այդ թվում՝ նեղ մասնագետների բժշկական խորհրդավություն, ինչպես նաև գործիքային հետազոտություն առաջատար արտադրողների լավագույն և ամենաժամանակակից սարքավորումներով:

Company Overview

Войти

Регистрация

Забытый пароль

Поделиться