Jobing.am Օգտագործման պայմաններ
Թարմացվել է: 23.08.2021
Սույն պայմանները սահմանում են jobing.am կայքից օգտվելու կանոնները և կողմերի (Jobing.am-ի և կայքի օգտատերերի) իրավունքներն ու պարտականությունները: Կայք մուտք գործելով և դրանից օգտվելով՝ Դուք համաձայնվում եք ներքոշարադրյալ դրույթներին:
Օգտատերերի տեսակները
Jobing.am կայքի օգտատերերը բաժանվում են երկու խմբի՝
- Կայքի այցելուներ
- Կայքի ծառայություններից օգտվողներ
Վերջիններս էլ լինում են գործատուներ և աշխատանք փնտրողներ:
Գործատուն (ընկերությունը) տեղադրում է աշխատանքի հայտարարություններ, փնտրում է աշխատակիցների, ուսումնասիրում է CV-ներ և ռեզյումեներ:
Աշխատանք փնտրողը կայքից օգտվում է աշխատանք փնտրելու, հայտարարություններ ուսումնասիրելու, CV կամ ռեզյումե տեղադրելու, թափուր հաստիքների համար դիմելու նպատակով:
Օգտագործման իրավունքը
Կայքի ծառայություններից օգտվողը պետք է լինի առնվազն 14 տարեկան: Մինչև չափահաս դառնալը (18 տարեկան) ծառայությունների կիրառումը թույլատրվում է օգտատիրոջ ծնողի, խնամակալի կամ այլ պատասխանատու չափահաս անձի հսկողությամբ։
Տեղեկությունների հավաստիությունը
Որպես Կայքի ծառայություններից օգտվող՝ դուք երաշխավորում եք, որ ձեր տրամադրած ցանկացած տեղեկություն հավաստի է և ամբողջական:
Jobing.am-ը պատասխանատվություն չի կրում հայտարարությունների բովանդակության, դրանց հավաստիության, ինչպես նաև ծառայությունների միջոցով հասանելի դարձած որևէ տեղեկության օգտագործման հետևանքով առաջացած վնասի համար
Գաղտնիության քաղաքականությունը
Կայքից օգտվելիս Դուք համաձայնվում եք Գաղտնիության քաղաքականության դրույթներին, որոնք սահմանում են կողմերի (jobing.am-ի և կայքի օգտատերերի) իրավունքներն ու պարտականությունները անձնական տվյալների տրամադրման, մշակման և գաղտնիության ապահովման վերաբերյալ: Գաղտնիության քաղաքականությանը կարող եք ծանոթանալ ստորև:
Կայքի օգտագործման օրինականությունը
Արգելվում է կայքն օգտագործել անօրինական նպատակներով: Հայտարարություններ հրապարակելիս անհրաժեշտ է պահպանել ՀՀ օրենսդրությունը, զերծ մնալ տարիքով, սեռով, ռասայով, կրոնով, սոցիալական վիճակով և այլ հիմքով խտրականության սահմանումից:
Արգելվում է կայքում հրապարակված տեղեկությունների վերարտադրումը, պատճենումը և այլ կերպ մշակումը առևտրային նպատակներով:
Կայքի ծառայություններից օգտվելու սահմանափակումները
Jobing.am-ը կարող է չհաստատել հայտարարությունների տեղադրումը, հեռացնել դրանք կայքից, ինչպես նաև սահմանափակել ծառայություններից օգտվելու հնարավորությունը և ապակտիվացնել jobing.am-ում Ձեր հաշիվը հետևյալ պատճառներից/հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում՝
- Օգտագործման պայմանների կամ Գաղտնիության քաղաքականության դրույթների խախտումների,
- Ձեր կողմից ապօրինի գործողությունների կատարման և իրավապահ մարմինների պահանջների,
- Ձեր կողմից հաշվի ապակտիվացման դիմումի,
- Տեխնիկական կամ անվտանգության խնդիրների, որոնց պատճառով առաջացած հնարավոր վտանգները կանխելու համար անհրաժեշտ է սահմանափակումներ մտցնել,
- Ծառայությունների համար Ձեր կողմից չվճարման:
Օգտագործման պայմանների փոփոխությունը
Մենք ժամանակ առ ժամանակ կարող ենք ամբողջությամբ կամ մասամբ փոխել Օգտագործման պայմանները: Վերջինիս փոփոխության կամ լրացման դեպքում Օգտագործման պայմանների նորացված տարբերակը՝ հրապարակման փոփոխված ամսաթվով, կհրապարակվի մեր կայքում: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում կայքում տեղադրման պահից, ինչից հետո մեր կայքից օգտվելը նշանակում է, որ Դուք ընդունում եք Օգտագործման պայմանների փոփոխությունները: